«Արմավիա» ավիաընկերության պատվիրակությունը «Ֆարնբորո» ավիասալոնում հանդիպել է Boeing և Airbus ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Բանակցություններից հետո «Արմավիայի» ղեկավարության կողմից որոշում է կայացվել առաջիկայում ձեռք բերել մեկ Airbus – А320 և երկու Boeing 737-700 և 737-800 ինքնաթիռներ:
Այսպիսով, ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, «Արմավիան» շարունակում է համալրել իր ավիապարկը տնտեսապես ավելի արդյունավետ և շահավետ ինքնաթիռներով:






