AM
18 Հուլիս 2012 - 09:48 AMT

Դոլարն էժանացել է համաշխարհային այլ արտարժույթների համեմատ Բեռնանկեի հայտարարությունից հետո

Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է նախօրեին համաշխարհային այլ արտարժույթների համեմատ ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության ղեկավար Բեն Բեռնանկեի հայտարարություններից հետո: Բեռնանկեն ասել էր, որ տնտեսական վիճակագրական տվյալները շարունակում են հիասթափեցնել, ուստի կանոնակարգողը պատրաստ է սատարել ազգային տնտեսությանը:

Սակարկությունների մասնակիցները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ արդյունաբերական արտադրությունն ԱՄՆ-ում նախորդ ամիս աճել է 0,4 տոկոսով, ինչն ավելի լավ է, քան նախատեսում էին վերլուծաբանները, նրանք ակնկալում էին 0,3 տոկոս աճ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: