AM
18 Հուլիս 2012 - 14:10 AMT

Հայկական «ԲԻԳԱ» ընկերությունը որոշել է զբազղվել ոչ միայն սնկերի, այլ նաև ելակի արտադրությամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով այցելել է «ԲԻԳԱ» ընկերություն, որը Կոտայքի մարզի Ակունքհամայնքի 9 հա հողատարծքի վրա գործունեություն է ծավալել 2010 թվականից: Նպատակը մեծ պահանջարկ վայելող հատապտուղների` ազնվամորու, մոշի, հաղարջի մշակությանկազմակերպումն է մեզանում:

«ԲԻԳԱ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Եգանյանը ներկայացրեց այստեղ կիրառվող ագրոտեխնիկական նոր սարքավորումները , մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգը ու նրա առավելությունները: Վերջիններս հնարավորություն են տալիս հա-ի միջին բերքատվությունը հասցնել 10-15 տոննայի:

Սա բարձր ցուցանիշ է , սակայն իրացման մտահոգություններ տնտեսությունում չունեն, որովհետև ըստ տնօրենի, իրենց ողջ արտադրանքնարդեն կայուն սպառող ու հասցեատեր ունի` Արաբական Միացյալ Էմիրությունները:

2013 թվականին նախատեսվում է կազմակերպել նաև ելակի մշակություն, որին կհատկացվի 2հա տարածք: Այստեղ նույնպես հա-ի միջին բերքատվությունը բարձր կլինի` շուրջ 50 տոննա: Հատապտղից բացի ընկերությունը փակ գրունատային պայմաններում զբաղվում է նաև սնկի և բանջարենի առանձին տեսակների արտադրությամբ: