AM
18 July 2012 - 17:06 AMT

Այժմ YouTube-ում կա տեսագրություններում մարդկանց դեմքն աղավաղող գործիք

YouTube-ը ներկայացրել է տեսագրություններում մարդկանց դեմքն ավտոմատ կերպով աղավաղող գործիք: Այս մասին հաղորդվում է ծառայության պաշտոնական բլոգում:

«Աղավաղում» գործառույթը կարող է չգործել, եթե մարդիկ չեն նայում խցիկին, նկարահանումն իրականացվել է մթության մեջ կամ տեսահոլովակը ցածրորակ է, նախազգուշացնում են մշակողները:

YouTube-ի ներկայացուցիչները նշում են, որ նոր գործիքը թույլ կտա հոլովակի հերոսների պահպանել անանունությունը: Դա կարող է կիրառվել, օրինակ, փողոցային բողոքի ակցիաների ժամանակ` ակտիվիստների դեմքերը թաքցնելու համար, հաղորդում է Lenta.ru-ն: