«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հրապարակել է 2012թ. երկրորդ եռամսյակում քարտային բիզնեսի զարգացման արդյունքները: 2012թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով`«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 5 476, որից VISA – 1 803, MasterCard – 1 915, ArCa – 1 758: 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է 77.7% աճ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 819 071 հազ. ՀՀ դրամ` 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցելով 14.35% աճ:






