Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ազգային միաբանություն» կուսակցությունը (ԱՄԿ), որը գլխավորում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանը, մտադիր չէ մասնակցել ընրություններին ընդդիմության հետ միասնական դաշինքով: Ինչպես Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄԿ նախագահի տեղակալ Կորյուն Առաքելյանը, կուսակցությունը լրջորեն պատրաստվում է ընտրություններին ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական համակարգով: Իշխանամետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որը ղեկավարում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նույնպես խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին: ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի խոսքերով` քանի որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռ լիարժեք կայացած չեն, նրանց կապը դաշինքում թույլ է լինում: Նման դիրքորոշում է հայտնել նաեւ երկրում ազդեցիկ «Դաշնակցություն» կուսակցությունը, որը նույնպես կմասնակցի խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն: Միեւնույն ժամանակ, «Դաշնակցության» գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ կուսակցական ցուցակներում կընդգրկվեն նաեւ մի շարք անկուսակցական քաղաքական եւ հասարակական գործիչներ: