ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հուլիսի 22-ին հունական մայրաքաղաքում բանացություններ է անցկացրել վարչապետ Անտոնիս Սամարասի հետ, վստահեցնելով նրան, որ կփորձի հասնել հունական տնտեսությունում ներդրումներ կատարելուն, հաղորդում է Աթենքի լրատվական գործակալությունը:
Հունաստանն իրականացնում է ծախսերի կրճատման և բարեփոխումների ծրագիր` ԵՄ և ԱՄՀ տրամադրած վարկերի դիմաց:
Երկրի տնտեսությունն արդեն 5 տարի անընդմեջ կրճատվում է: 2011-ին ՀՆԱ-ն նվազել է 6,9 տոկոսով:






