Ըստ չհաստատված տվյալների, ԱՄՆ և ԵՄ իշխանությունները մոտ են թրեյդերների ձերբակալությանը, որոնք մանիպուլյացիայի են ենթարկել LIBOR շուկան: ԱՄՆ արդարադատութայն նախարարության ներկայացուցիչներն արդեն կապվել են կասկածյալների փաստաբանների հետ, հայտնելու համար, որ նրանց հաճախորդների դեմ քրեական հանցագործության մեղադրանք կներկայացվի, հայտնում է «Ռոյթերսը» , իր աղբյուրների վրա հղումով:
Ասվում է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են մի շարք թրեյդերների ձերբակալել արդեն մոտակա շաբաթներին:
Կասկածյալների փաստաբանները հայտարարել են, որ հնարավոր ձերբակալության մասին նախազգուշացումը թույլ կտա մեղադրյալներին խոստովանել իրենց մեղքն ու գործարքի գնալ արդարադատության հետ:
Միջբանկային վարկավորման LIBOR շուկայում Barclays-ի մանիպուլյացիաների հետ կապված սկանդալի արդյունքում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային արդեն վճարվել է 450 մլն դոլար: Հրաժարական է տվել բանկի գործադիր տնօրեն Բոբ Դայմոնդը և տնօրենների խորհրդի նախագահ Մարկուս Էյջիուսը, հայտնում է ՌԲԿ-ն:






