AM
24 July 2012 - 09:17 AMT

Cisco Systems-ը կկրճատի մոտ 1.3 հազար աշխատատեղ ամբողջ աշխարհում` ընկերության վերակառուցման շրջանակներում

Ցանցային սարքավորումների խոշորագույն արտադրող Cisco Systems-ը 1.3 հազար աշխատատեղ կկրճատի ամբողջ աշխարհում` ընկերության վերակառուցման շրջանակներում: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը` հղելով Cisco-ի հաղորդագրությունը, որը տարածվել է ամերիկյան ԶԼՄ-ների կողմից:

Կրճատումների նպատակն է պարզեցնել ընկերության կառուցվածքը և աշխարհի տարբեր երկրներում բիզնեսի ավելի արդյունավետ կառավարման հասնել, ընդգծում է Cisco-ի ղեկավարությունը: