AM
24 Հուլիս 2012 - 09:02 AMT

Հայաստանում հունիսիսն կաթնամթերքի գները նվազել են 0.1 տոկոսով

2012-ի հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ «կաթնամթերք» ապրանքախմբում արձանագրվել է 0.1%, գնանկում: Ընդ որում, ինչպես հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը, ամսական կտրվածքով, գները նվազել են 1 տոկոսով: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խտացրած կաթի`4.1%, «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների` համապատասխանաբար 2.6%, 2.1%, յոգուրտի 1.0% գնանկումով: 2012թ. հունիսին մայիսի համեմատ թարմ կաթի և մածունի գները նվազել են 0.7%-ով:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերքի գները նվազել են 6.0-0.2%-ով (մայրաքաղաքում կաթնամթերքի գները նվազել են 0.7%-ով), իսկ մեկում գրանցվել է 3.1% գնաճ: