AM
24 Հուլիս 2012 - 09:35 AMT

ՕՊԵԿ նավթային «զամբյուղի» գինը նվազել է 3,6 տոկոսով

ՕՊԵԿ նավթային «զամբյուղի» գինը նվազել է 3,6 տոկոսով՝ պահպանելով մեկ բարելի դիմաց 100 դոլարի հոգեբանական նիշը: Ինչպես այսօր հայտնել է միջազգային նավթային կարտելի քարտուղարությունը, ՕՊԵԿ նավթային «զամբյուղը» հուլիսի 23-ին նախորդ առևտրային օրվա համեմատ էժանացել է 3 դոլար 71 ցենտով, իսկ պաշտոնական գինը կազմել է 100,07 դոլար մեկ բարելի դիմաց:

Սա ամենացածր ցուցանիշն է հինգ առևտրային օրերի ընթացքում՝ 2012թ. հուլիսի 16-ից հետո, հայտնում է ՌԲԿ-ն: