Ռուսաստանը ԱՀԿ-ին կանդամակցի օգոստոսի 22-ին, այս իրադարձությունը շահավետ է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ նրա գործընկերների համար: Այդ մասին հուլիսի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Հուլիսի 23-ին ՌԴ կառավարությունը պաշտոնապաես իրազեկել է ԱՀԿ քարտուղարությանն այն մասին, որ Ռուսաստանն ավարտել է բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ԱՀԿ-ին անդամակցելու համար»,-հիշեցրել է դիվանագետը:
Ըստ կանոնների Ռուսաստանն ԱՀԿ-ին կանդամակցի օգոստոսի 22-ին՝ ծանուցման ներկայացուցմից 30 օր անց, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






