AM
25 Հուլիս 2012 - 09:24 AMT

Հայաստանի գազալցակայաններում իրավիճակը շտկվում է

Հայաստանում գազի իրացմամբ զբաղվող 187 տնտեսվարող սուբյեկտներ, արդեն տեղադրել են բաշխիչ աշտարակներ իրենց ավտոմոբիլային գազալցակայաններում: Այդ մասին հուլիսի 25-ին ճեպազրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը: «Իրավիճակն այդ ոլորտում բարելավվել է տարեսկզբի համեմատ, երբ ընդամենը 5 ընկերություն էր բաշխիչ աշտարակ տեղադրել»,-ասել է նա:

Ըստ նրա, 60 տնտեսվարողներ արդեն համապատասխան պայմանագիր են կնքել ընկերությունների հետ այլ աշտարակների արտադրության և տեղադրման վերաբերյալ: Ինչ վերաբերում է մյուս ընկերություններին, ապա, ինչպես հավաստիացրել է տեսչության պետը, եթե դրանք անգործության մատնվեն, այդ 38 տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը կդադարեցվի: Հայաստանում գործում է 251 տնտեսվարող սուբյեկտ, որոնք զբաղվում են գազի իրացմամբ 310 գազալցակայանների միջոցով: Տուգանքների ընդհանուր թիվը այդ ոլորտում կազմել է շուրջ 80 մլն դրամ: