AM
25 Հուլիս 2012 - 10:20 AMT

British American Tobacco-ն ակնկալում է տարեկան եկամուտի աճ

2012թ առաջին կիսամյակը British American Tobacco համար բավականին դրական էր` զարգացող շուկաներում մեծ պահանջարկի և գնաճի առնչությամբ, հաղորդել է ընկերությունը:

Kent, Dunhill, Lucky Strike և Pall Mall ծխախոտի արտադրողը հունվար-հունիսին չի ավելացրել ներմուծումների ծավալները, սակայն թանկացումները հանգեցրել են վաճառքի` 47 տոկոսով ավելացմանը:

Ընկերությունը նշում է, որ Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ծխելու մակարդակն իջել է, սակայն սպասվում է վաճառքի ավելացում Բրազիլիայում, Մեքսիկայում, Ռումինիայում և Ռուսաստանում, հաղորդում է Reuters-ը: