AM
25 Հուլիս 2012 - 14:16 AMT

Համաշխարհային փորձագետները Եվրոպային տնտեսական աղետ են կանխագուշակում

Եվրագոտուն տնտեսական աղետ է սպառնում, եթե գոտու ֆինանսապես ուժեղ պետություններն ու կենտրոնական կառավարություններն իրենց վրա չվերցնեն տարածաշրջանի պարտքային բեռի զգալի մասը, գտնում են համաշխարհային տնտեսագետները: Այդ մասին ասվում է ներդրող Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող Նոր տնտեսական մտածողության ինստիտուտի (INET) զեկույցում:

Համաձայն հետազոտության` կարգավորողները պետք է լուծեն երկու առանձին խնդիր` եվրագոտու «ի սկզբանե թերի ծրագրի» հետևանքների վերացում և բլոկի կառուցվածքի ամրապնդում:

Տնտեսագետները Եվրոպական կենտրոնական բանկին կոչ են անում բյուջետային նպատակներին հասած պետությունների համար վերջին ատյանի վարկատու դառնալ, հաղորդում է Reuters-ը: