AM
25 July 2012 - 13:51 AMT

«Օրանժ»-ի տնօրենը սեպտեմբերին կհեռանա իր պաշտոնից

«Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուան այս տարվա սեպտեմբեր ամսից կլքի իր պաշտոնը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Բրունո Դյութուան նոր պաշտոն կստանձնի «Ֆրանս Տելեկոմ»-ում, այդ պատճառով էլ սեպտեմբերից չի կարող այլևս պաշտոնավարել որպես «Օրանժի» տնօրեն. «Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, դրանց մասին կասվի առաջիկայում հրավիրվելիք մամուլի ասուլիսին»:

Բրունո Դյութուան «Օրանժ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2009թ. հունվարի 1-ից: