AM
14 March 2003 - 13:44 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱՆ

Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար, Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Շնորհավորական ուղերձում, նա մասնավորապես, հայտնել է Ռ. Քոչարյանին իր «ամենալավ մաղթանքները», ինչպես նաեւ մաղթել է Հայաստանին «հետագա զարգացում եւ բարգավաճում»: