AM
26 July 2012 - 08:32 AMT

Google-ը լիարժեք գիտական հաշվիչ է ներբեռնել իր որոնողական համակարգի մեջ

Google-ը լիարժեք գիտական հաշվիչ է ներբեռնել իր որոնողական համակարգի մեջ, որը 34 կոճակ ունի, հայտնում է TechCrunch տեխնոբլոգը: Հաշվարկներ կատարելու հնարավորություն Google-ը նախկինում էլ ուներ: Օգտատերը կարող էր ներմուծել անհրաժեշտ վարժությունն ու ստանալ պատասխանը:

Սակայն այժմ վարժության պատասխանը ստացվում է վիրտուալ գիտական հաշվիչի միջոցով, որը հայտնվում է որոնման և պատասխանի տողերի միջև: Ֆունկցիան ենթադրում է նաև ձայնային որոնում:

Նոր հաշվիչը հագեցած է ոչ միայն սովորական թվերով ու խորհրդանիշներով, այլ նաև մի շարք մաթեմատիկական ֆունկցիաներով