Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 26-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) պատվիրակությանը` Բանկի կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովի գլխավորությամբ:
Գագիկ Բեգլարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերություններն ու այն շարունակելու պատրաստակամությունը:
Սերգեյ Շատալովը նշել է , որ այցի նպատակն է ծանոթանալ աշխատանքների վերաբերյալ նախարարի գնահատականներին, հետագա աշխատանքներին, քննարկել նախարարության հետ համագործակցության հետագա ուղղությունները, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները: Շատալովը նշել է, որ Եվրասիական զարգացման Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հակաճգնաժամային հիմնադրամի կողմից ֆինանասավորել ենթակառուցվածքային նախագծերը, որոնց թվում է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագրի 4-րդ Տրանշում համաֆինանսավորման հարցը:
Նախարարը ցանկություն է հայտնել շարունակելու աշխատանքները եվրասիական բանկի հետ և խնդրել հաջորդ հանդիպման համար մշակել կոնկրետ առաջարկներ:
Շատալովը խոստացել է հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել իրենց կողմից մշակված և համակարգված առաջարկությունների ու նախաձեռնությունների ցանկը:






