AM
27 July 2012 - 06:26 AMT

Samsung Electronics-ի մաքուր եկամուտը 2012-ի երկրորդ եռամսյակում աճել է 48 տոկոսով

Samsung Electronics մաքուր եկամուտը 2012-ի երկրորդ եռամսյակում աճել է 48 տոկոսով և կազմել 4.5 մլրդ դոլար, ասվում է ընկերության պաշտոնական զեկույցում: 2012-ի առաջին կիսամյակի համեմատ մաքուր եկամուտի աճը կազմել է 3 տոկոս: 2012-ի երկրորդ եռամսյակի ընթացքում Samsung Electronics-ի օպերացիոն եկամուտը կազմել է 5.9 մլրդ դոլար:

Վերլուծաբանները ենթադրում են, որ երկրորդ եռամսյակի ընթացքում Samsung-ը կարողացել է իրացնել մինչև 50 մլն սմարթֆոն, այդ թվում` 6.5 մլն Samsung Galaxy S3:

Samsung-ում կարծում են, որ 2012-ի երրորդ եռամսյակը ընկերության համար բարենպաստ է լինելու, հաղորդում է ՌԲԿ-ն: