AM
30 Հուլիս 2012 - 09:19 AMT

Սպիտակ տունը կրճատել է ԱՄՆ ՀՆԱ աճի կանխատեսումը 2012 և 2013 թթ. համար

Սպիտակ տունը կրճատել է ԱՄՆ ՀՆԱ աճի կանխատեսումը 2012 և 2013 թթ. համար այն տվյալների հրապարակումից հետո, որոնց համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսության աճի տեմպերը դանդաղել են:

Բյուջեի կիսամյա վերլուծության մեջ Սպիտակ տունը հայտարարել է, որ ակնկալվում է տնտեսության աճ 2,3 տոկոսով այս տարի և 2,7 տոկոսով՝ հաջորդ տարի» Փետրվարին կանխատեսումը կազմում էր համապատասխանաբար 2,7 և 3,0 տոկոս:

«Տնտեսությունը դեռ զգալի դժվարություն է կրում»,-ասել է Ջեֆրի Զայենթսը: Սակայն Սպիտակ տունը բարելավել է գործազրկության տոկոսը մինչև 8,0 տոկոս այս տարի և 7,7 տոկոս հաջորդ տարի՝ նախկին 8,9 և 8,6 տոկոսների դիմաց: Հաջորդ 10 տարիներին, ըստ Սպիտակ տան հաշվարկների, պակասուրդը 240 մլրդ դոլարով քիչ կլինի, քան կանխատեսվում էր փետրվարին, հայտնում է «Ռոյթերսը»: