AM
30 July 2012 - 09:07 AMT

Samsung Electronics-ը գերազանցել է Apple-ին վաճառված սմարթֆոնների թվով

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունն ավելացրել է խզումը Apple-ի հետ սմաթրֆոնների համաշխարհային շուկայում: Այդ մասին են վկայում մի շարք վերլուծական ընկերությունների, այդ թվում՝ International Data Corporation-ի տվյալները: Ըստ նրանց տվյալների, 2012թ. ի վեր Samsung-ն իրացրել է մոտ 50 մլն սմարթֆոն, այն դեպքում, երբ Apple-ի ցուցանիշը երկու անգամ ավելի համեստ է:

Մասնագետներից շատերը բացատրում են այդ իրավիճակը Samsung-ի առաջատար Galaxy S3-ի հաջողությամբ, այն դեպքում, երբ iPhone 5 դեռ չի թողարկվել: Լուրեր են շրջանառվում, որ «խնձորային» սմարթը արդեն թողարկման է ուղարկվել և նրա վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: