Նավթի համաշխարհային գները խառը դինամիկա են արձանագրում հուլիսի 31-ից, քանի որ շուկայում զգուշավորություն է զգացվում Դաշնային ռեզերվի բաց շուկաների կոմիտեի երկօրյա նիստից առաջ: Այդ մասին են վկայում սակարկությունների արդյունքները:
WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի էլեկտրոնային սակարկություններում աճել է 0,19 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ հասնելով 89,97 դոլարի մեկ բարելի դիմաց: Brent տեսակի հյուսիսային ծովի նավթային խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,02 դոլարով, կամ 0,02 տոկոսով՝ հասնելով 106,18 դոլարի մեկ բարելի դիմաց:
Հունաստանին դեֆորլտ է սպառնում արդեն օգոստոսի 20-ին, եթե նա չստանա հերթական տրանշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:






