AM
31 Հուլիս 2012 - 09:50 AMT

Հրաչյա Բերբերյան. Գյուղնախարարությունը խախտել է ՀՀ «Սերմերի մասին օրենքը»

սերմարտադրության զարգացման» վերաբերյալ, այսօրվա դրությամբ գյուղացիները բախվել են մի խնդրի հետ, երբ էլիտար ցորենի սերմերը, որ բաժանվել են գյուղացիներին, սպասված բերքը չեն տվել: Այդ մասին հուլիսի 31-ին Երևանում կայացած մամլո ասուլիսւոմ հայտարարել է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը: «Մենք որոշել ենք դիմել երկրի նախագահին ու վարչապետին գյուղացիներին աջակցելու խնդրանքով՝ որպեսզի նրանց անվճար ոռոգման ջուր տրամադրվի, ինչպես նաև որակյալ սերմացու հաջորդ տարի»,-ասել է նա:

Ինչպես պարզաբանել է մասնագետը, գյուղնախարարությունը խախտել է ՀՀ «Սերմերի մասին օրենքը», որի համաձայն երկիր ներկրվող ցորենի սերմացուն պետք է երեք տարի ադապտացիոն շրջան անցնի երկրի կլիմայական պայմաններում: «Միայն երկրորդ տարում սերմերը կարող են իրենց հատկությունները դրսևորել տվյալ կլիմայում»,-ասել է նա: Ավելին, ըստ Բերբերյանի, Հայաստան ներկրված էլիտար ցորենի 8 տեսակներից 6-ը չեն գրանցված ռեգիստրում և երբեք չեն աճեցվել հանրապետության տարածքում: «Պաշտոնյաները, ձեռքերը քշտած, բերել են այն, ինչ նրանց տվել են»,-ասել է նա:

Բացի այդ, Բերբերյանին չի գոհացնում ներկրովղ ցորենի պարկերի վրայի մակնշումը, որտեղ գյուղացու համար հարկավոր տեղեկությունների պակաս կա, նույնիսկ «ԳՈՍՏ»-ն է բացակայում: «Այդ մակնշումը կարող է գործել միայն ՌԴ տարածքում, այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ես չեմ հասկանում, թե ինչպես այն կարող էր անցնել սահմանը»,-ասել է մասնագետը:

Այդպիսով, հայ գյուղացին, ստանալով ցորենի էլիտար սերմեր, այսօր չի կարողանում բերքը հավաքել, քանի որ ցողունները նույնիսկ 20 սմ չեն հասնում, և երաշտն այստեղ կապ չունի, քանի որ այս տարի Հայաստանում բավականին բարենպաստ են կլիմայական պայմանները, գյուղնախարարությունն ուղղակի արդարանում է: Հրաչյա Բերբերյանը կոչ է անում իշխանություններին փորձագիտական հանձնաժողով ստեղծել անկախ մասնագետներից, գյուղացիներից, ինչպես նաև կոչ է անում ռուսական կողմին ևս պատասխանատվության կանչել ի դեմս ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի «այս գործի մեղավորներին» գտնելու համար: