AM
31 Հուլիս 2012 - 11:38 AMT

Հայաստանը դեռևս պատրաստ չէ ձուկ արտահանել ԵՄ

Վերջին երկու տարում Հայաստանում աշխատանք է տարվում ծկնաբուծության ոլորտում միջազգային չափանիշներ ներդնելու համար՝ նպատակ ունենալով արտահանել այն ԵՄ երկրներ: Այդ մասին հուլիսի 31-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայ ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Ըստ նրա, միության ոչ բոլոր անդամներն են պատրաստ աշխատել կոշտ չափանիշներով, որ ներկայացնում է ԵՄ-ն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Այս պահի դրությամբ, ինչպես նշել է Արթուր Աթոյանը, խոսքը գնում է անհրաժեշտ լաբորատորիաների բացակայության մասին, որոնց փորձագիտական եզրակացությունը թույլ կտար հայկական արտադրանքը հանել արտաքին շուկա:

Այսօրվա դրությամբ Միության կազմում են 130 տնտեսվարողներ, որոնք 2011թ. արտադրել են 8 000 տոննա արտադրանք: Աթոյանը հավելել է, որ երկրում նկատվում է արտադրության աճի միտում գրեթե երկու անգամ:

Ոլորտի զարգացման համար և առկա խնդիրների լուծման համար, ինչպես նաև ոլորտի ռազմավարության զարգացման համար ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ 2012 թ. հունիսի 5-ին, որը, մասնավորապես, մտադիր է կառավարության քննարկմանը հանձնել ձկնկիթի ներկրման համար զրոյական մաքսային դրույքի առաջարկը գործող 32 տոկոսի փոխարեն երկիր ներկրվող ձկնկիթի համար, որն անհրաժեշտ է բազմացման համար: