AM
1 August 2012 - 13:08 AMT

Microsoft-ը թարմացնում է իր Hotmail փոստային ծառայությունը

Microsoft կոռպորացիան իրականացնում է իր Hotmail փոստային ծառայության լայնազանգված արդիականացում: Hotmail-ը նմանատիպ ծառայություններից առաջիններից է, գրում է «Ինտերֆաքսը»` հղելով The Wall Street Journal-ը:

Այսուհետև Microsoft-ի փոստային վեբ-ծառայությունը կոչվում է Outlook.com` հանրահայտ Outlook ծրագրին համապատասխան:

Հին փոստային հասցեին ուղարկված նամակները կհասնեն նոր ծառայության հասցեին: