AM
2 Օգոստոս 2012 - 08:05 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 40 բաժանորդ ստացավ Google Nexus սմարթֆոն

Օգոստոսի 2-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացավ հատուկ խաղարկություն, որի ընթացքում հետվճարային 40 բաժանորդ ստացավ Google Nexus սմարթֆոն: «Շնորհակալ եմ մեր ընկերության ծառայություններից օգտվելու համար: Այսպիսի խաղարկություններ դեռ շատ են լինելու: Այն ինչ անում ենք, դեռ քիչ է, մենք ավելին պետք է անենք»,- իր խոսքում ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սմարթֆոնների խաղարկությանը մասնակցելու համար, ըստ կանոնների, անհրաժեշտ էր լինել հետվճարային` անհատական կամ կորպորատիվ սակագնային պլանի անհատատապես վճարող բաժանորդ, ում վերջին երեք ամիսների (ապրիլ, մայիս, հունիս) ընդհանուր հաշվեկշիռը կազմել է 30 000 և ավելի դրամ:

Բաժանորդները խաղարկության և դրա պայմանների մասին տեղեկացվել են SMS հաղորդագրությամբ, ինչպես նաև երեք ամիսների ընթացքում թիրախային SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացվել են մասնակցության պայմաններին համապատասխանության վերաբերյալ:

40 հաղթողներն ընտրվել են վերջին փուլ անցածների թվից` պատահական ընտրությամբ, և հրավիրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` սմարթֆոնները ստանալու համար:

Անհատապես վճարող հետվճարային բաժանորդների միջև խաղարկությունը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այսօրինակ միջոցառում էր անցկացվել ընթացիկ տարվա ապրիլի 25-ին: