Apple Inc. 2012-ի երկրորդ եռամսյակում վաճառել է ռեկորդային 17 մլն iPad` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 մլն-ի դիմաց, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով MarketWatch-ը:
Apple-ը նախկինի նման պահպանում է պլանշետային համակարգիչների շուկայի առաջատարի տեղը:
Կիսամյակի ընթացքում Samsung-ը վաճառել է 2 մլն պլանշետ` 2011-ի 2-րդ եռամսյակի 1 մլն-ի դիմաց: