AM
5 Օգոստոս 2012 - 12:45 AMT

Իսպանիան ԵՄ-ից 300 մլրդ եվրոյի օգնություն կստանա

ԵՄ ղեկավարությունը` Եվրոպական Կենտրոնական բանկի հետ համատեղ, մշակել է Իսպանիայի ֆինանսական շուկայի կայունացման նոր ծրագիր, որը ենթադրում է մեծ ծավալներով պետական պարտատոմսերի ձեռքբերում:

Սակայն ծարգիրը կիրագործվի միայն այ դեպքում, երբ իսպանական կառավարությունը նման խնդրանքվ դիմի ԵՄ-ին: «Առանց նման խնդրանքի, աջակցություն չի տրամադրվի»,-ընդգծում է Բի-բի-սին:

Ըստ սահմանված գրաֆիկի, Մադրիդին տրամադրվելիք հնարավոր օգնության ծրագիրը պատարստ կլինի սեպտեմբերին, որպեսզի հոկտեմբերին Իսպանիան կարողանա մարել 20 մլրդ եվրո պետական պարտատոմսերի գումարը:

Բրյուսելում նաև ընդգծում են, որ օգնության համանման ծրագիր կիրականացվի նաև Իտալիայի պարագայում, եթե նման անհրաժեշտություն ծագի: