AM
6 August 2012 - 12:54 AMT

«ՎԿոնտակտե» սոցցանցն արձագանքել է «կայքերի սև ցուցակի մասին» օրենքին

«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը գործարկել է «Քաղաք պատի ետևում» հատուկ կայքը, որի օգնությամբ արտահայտել է իր վերաբերմունքը կայքերի «սև ցուցակի» մասին օրենքի և սոցցանցի վրա հարձակումների նկատմամբ, որն իբր իր էջերում տեղադրում է մանկական պոռնոգրաֆիա, հաղորդել են սոցիալական ցանցի ներկայացուցիչները Twitter-ի իրենց բլոգում:

«Մինչ պրոգրեսիվ մարդիկ կառուցում են քաղաքներ, անցյալի մարդիկ դրանք պատում են պարիսպներով: Գործի է դրվում պոպուլիզմը, հասկացությունների նենգափոխումը և ահաբեկումը: Բայց մարդկությանը դեռ ոչ մի անգամ չի հաջողվել անջրպետվել ապագայից»,- ասվում է gorodzastenoy.ru կայքի հաղորդագրությունում:

«Հնարավոր է, որ հետագայում կայքը կդառնա բլոգ կամ ասոցիացիա»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «ՎԿոնտակտեի» մամլո քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը: