AM
6 August 2012 - 17:01 AMT

Հաքերները կոտրել են Twitter-ում Reuters գործակալության պաշտոնական հաշիվներից մեկը

Twitter-ում Reuters գործակալության պաշտոնական հաշիվներից մեկը կոտրվել է հաքերների կողմից` այնտեղ Սիրիայում տիրող իրավիճակի մասին ոչ հավաստի տեղեկություններ տեղադրելու նպատակով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Reuters գործակալությանը:

Գրառումների մեծ մասը վերաբերում էին սիրիացի ապստամբների բանակի բազմաթիվ զոհերին, այդ թվում` մի քանի առաջնորդների մահվանը, և կառավարական ուժերի մոտակա հաղթանակին:

Ընդհանուր առմամբ, հաքերները կարողացել են տեղադրել 20 հաղորդագրություն, ինչից հետո հաշիվն արգելափակվել է: