AM
8 August 2012 - 06:22 AMT

Beeline բջջային կապի բաժանորդները պահանջում են «ԱրմենՏել» ընկերությանը զրկել լիցենզիայից

Beeline բջջային կապի մի խումբ բաժանորդներ բաց նամակով դիմել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Նրանք դժգոհ են են օպերատորի մատուցած ծառայությունների որակից: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Նազարյան, բջջային կապի ծառայություններ մատուցող «ԱրմենՏել» ընկերությունը (ԲԻԼԱՅՆ ապրանքանիշ) վերջին ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամն է, ինչ տևական ժամանակով զրկում է իր բաժանորդներին բջջային կապից և չի տրամադրում անհրաժեշտ ու համարժեք փոխհատուցում: Կապի վերջին խափանումը գրանցվել է օգոստոսի 7-ի երեկոյան : Որպես պատկան մարմին, խնդրում ենք միջնորդել, որպեսզի վերոնշյալ ընկերությունը կամ զրկվի իրեն տրված լիցենզիայից, կամ` կարճ ժամանակահատվածում կատարի համապատասխան տեխնիկական վերազինում և տրամադրի համարժեք փոխհատուցում»: