AM
8 Օգոստոս 2012 - 11:53 AMT

ՀՀ նախագահ. Հայաստանում ռուսական կապիտալն իրեն հարմարավետ է զգում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին հանրապետությունում ռուս ներդրողների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրա համար, որ Հայաստանի ղեկավարությունն ավանդաբար աջակցում է մեր ներդրողներին ևվ և ցուցաբերում նրանց մշտական վարչական ուղեկցություն»,- ասել է Պուտինը չորեքշաբթի օրը Սարգսյանի հետ բանակցություններում:

Իր հերթին Սերժ Սարգսյանը հաղորդել է, որ ռուսական ներդրումները կազմում են Հայաստանում բոլոր արտասահմանյան ներդրումների գրեթե կեսը:

«Ռուսական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում»,- ասել է Սարգսյանը: