AM
9 August 2012 - 16:15 AMT

Ամերիկյան մարսագնացը հաջողությամբ իր ալեհավաքն ուղղել է Երկրի կողմը, տվյալներ հավաքել ջերմաստիճանի մասին

Curiosity մարսագնացը երկուշաբթի օրը հաջող վայրէջք է կատարել Մարսի Գեյլա խառնարանի մերձակայքում, իսկ հինգշաբթի հաջողությամբ իր ալեհավաքն ուղղել է Երկրի կողմը` տվյալներ փոխանցելու համար, տեղեկություններ է հավաքել ճառագայթման մակարդակի և ջերմաստիճանի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մինչ այս մարսագնացը, Երկիր տվյալներ փոխանցելու համար, օգտվել է ՆԱՍԱ-ի 2 արբանյակային սարքերի` MRO-ի և «Մարս-Ոդիսևսի», ծառայություններից:

Հեռակառավարվող տեսախցիկների միջոցով մարսագնացը նկարահանել է շրջակա միջավայրի առաջին 360-աստիճանանոց տեսարանը, արել մի քանի ինքնանկարներ: