AM
12 March 2003 - 14:27 AMT

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀՀ նախագահի պաշտոնում վերընտվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին: Իր ուղերձում նա վստահություն է հայտնել, որ Քոչարյանի հաղթանակից հետո կշարունակվի հայ-իրանական հարաբերությունների զարգացումը բոլոր բնագավառներում` «ելնելով երկու ժողովուրդների շահերից եւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունից»: