AM
14 August 2012 - 11:03 AMT

Նոր iPhone-ն ԱՄՆ-ում վաճառքի դուրս կգա արդեն սեպտեմբերի 21-ին

Apple ընկերությունը կներկայացնի նոր սերնդի iPhone սմարթֆոնը սեպտեմբերի 12-ին և նրա վաճառքը կսկսի ամերիկյան շուկայում սեպտեմբերի 21-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով iMore կայքը:

Կայքի տվյալներով, Apple-ը կսկսի նոր iPhone-ի պատվերներ ընդունել սարքի ներկայացման հետ նույն օրը: ԱՄՆ-ում սմարթֆոնի վաճառքը պետք է սկսվի ինն օր անց:

iMore կայքը նաև գրում է, որ թողարկման երկրորդ ալիքը, որը կընդլայնի նոր սերնդի iPhone-ի վաճառքի աշխարհագրությունը, պետք է կայանա հոկտեմբերի սկզբին: