AM
15 August 2012 - 14:14 AMT

Սաուդյան Արաբիան դեմ է .gay ինտերնետային դոմենի ստեղծմանը

Սաուդյան Արաբիան դեմ է հանդես գալիս .gay ինտերնետային դոմենի ստեղծմանը: Երկրի տեղեկատվության և կոմունիկացիայի հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ նման լուծումը վիրավորական կլինի որոշ երկրների և մշակույթների համար, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Հանձնաժողովը պաշտոնական առարկությունը ներկայացրել է ICANN կազմակերպությանը, որը պատասխանատու է նոր դոմենային հասցեների ստեղծման համար:

Սաուդյան Արաբիան դեմ է նաև մի շարք այլ ինտերնետ-հասցեների ստեղծմանը: