AM
16 Օգոստոս 2012 - 07:29 AMT

Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում արտասհմանյան ներդրումների ծավալով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը

Վրաստանի Վիճակագրական ծառայության տվյալներով, երկրում ուղիղ ներդրումների ծավալը 2011-ին կազմել է 1 մլրդ 111 մլն դոլար, ինչը 37 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, ՌԲԿ-ն նշում է, որ 2011-ին Վրաստանում ուղիղ ներդրումներ իրականացվել են 65 երկրներից, մինչդեռ 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 61 երկիր, 2009-ին` 60:

Նախորդ տարի ներդրումների ամենամեծ ծավալը ստացվել է Նիդեռլանդներից` 22 տոկոս: 2-րդ հորիզոնականում է Ադրբեջանը` 12 տոկոսով, 3-րդում` Դանիան` 9 տոկոսով:

Ամենամեծ քանակությամբ ներդրումներ` 204 մլն դոլար, իրականացվել է էներգետիկ սեկտորում: