AM
16 Օգոստոս 2012 - 11:07 AMT

Հայաստանի կառավարությունը հանում է բույսերի սերմերի ներկրման բոլոր արգելքները

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ին լրացումներ և փոփոխություններ է կատարել «Սերմերի մասին» ՀՀ օրենքում:

Ինչպես նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, փոփոխությունների ներմուծումը պայմանավորված է հանրապետություն սերմերի ներկրման արգելքները հանելու և այդ շուկայի լիբերալացման անհրաժեշտությամբ:

Նրա խոսքով, այդ օրինագծի ընդունումից հետո տնտեսվարող սուբյեկտները կարող են առանց սահմանափակումների ներկրել բույսերի սերմեր: