«Սուխոյ Սուպերջեթ 100»-ի երկու ինքնաթիռները, որոնցից հրաժարվել է «Արմավիա» ավիաընկերությունը, կարող են վերավաճառվել Ադրբեջանից պատվիրատուներին, հաղորդել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ֆինանսների հարցերով փոխնախագահ Եվգենի Կոնկովը:
Նրա խոսքով, ինքնաթիռներով հետաքրքրվում են ինչպես տարածաշրջանային ռուսական ավիաընկերությունները, այնպես էլ արտասահմանյան պատվիրատուները: Որպես օրինակ նա նշել է խոշորագույն հնդկական բինզես փոխադրողներից մեկին:
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տվյալներով, խոսքը գնում է India's Aviotech Pvt Ltd ընկերության մասին:






