eBay օնլայն աճուրդը օգոստոսի 30-ից հետո կդադարի իր կատալոգում տեղադրել տարբեր մոգական ապրանքներ և ծառայություններ` խոտաբույսեր, անեծքներ, գուշակություններ, նման ապրանքների համար բաժինները կհեռացվեն, ասվում է աճուրդի նորացված կանոններում:
Արգելքի տակ են ընկել մի շարք ուրիշ ապրանքներ, մասնավորապես, կապված տանը սեփական բիզնես կազմակերպելու հետ:
eBay-ի վարչակազմը նշում է, որ արգելված կատեգորիաների ապրանքներով գործարքները հաճախ վեճերի են հանգեցնում գնորդների և վաճառողնրի միջև, որոնք բարդ է լուծել:






