Microsoft թողարկել է Windows 8 վերջնական տարբերակը, որը հասանելի է MSDN և TechNet ծառայությունների բաժանորդներին: Ինչպես հաղորդում է MIGNews-ը, մյուսները կարող են ներբեռնել օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը:
Ներբեռնման համար հասանելի են մի քանի ISO օրինակներ տարբեր լեզուներով` x86 կամ x64 տարբերակներով:
Նախքան Windows 8-ի պաշտոնական վաճառքը այն փորձել ցանկացողները դա կարողղ են անել հենց հիմա: Սակայն Windows 8-ից և Windows 8 Pro-ից փորձնական ժամկետի ավարտից հետո, օգտագործողները պետք է կրկին տեղադրեն համակարգը: