AM
20 Օգոստոս 2012 - 10:07 AMT

Հայաստանում ԱՄՆ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ կգտնվի 410,0-414,0 դրամի սահմաններում

Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի արժութային հատվածում նվազել է 0,10 տոկոսով` մինչև 411,50 դրամ: Մեկ շաբաթում վաճառքի ծավալը կազմել է 13,90 մլն դոլար, ինչը 13,93 տոկոսով ավել է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,30 տոկոսով, օգոստոսի 18-ին կազմել է 412,71 դրամ: Հայաստանում դոլարի նման վարքը պայմանավորված է ամառային արձակուրդների շրջանում գործարար ակտիվության մակարդակի նվազմամբ, ինչպես նաև FOREX շուկայում ԱՄՆ դոլարի անկումով:   Գալիք շաբաթ FOREX միջազգային արժութային շուկայում ամերիկյան արժույթի ենթադրվող նվազման ֆոնին, նոր խթանող միջոցների ակնկալիքների լույսի ներքո ԱՄՆ դոլարը հիմքեր ունի անկումը շարունակելու համար:

Հայաստանի ԿԲ շաբաթական ամփոփման համաձայն, ներբանկային արժութային շուկայում անցած շաբաթ առևտրային բանկերին արտարժույթի մաքուր վաճառքի ծավալը կազմել է 17,961 մլն դոլար, ինչը գրեթե 2 անգամ ավել է, քան նախորդ շաբաթ:

«Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը գալիք շաբաթ, հավանաբար, կգտնվի 410,0-414,0 դրամի սահմաններում»,- կարծում են FOREX CLUB-ում: