AM
20 Օգոստոս 2012 - 10:24 AMT

2012-ի հուլիսին անցած տարվա նույն շրջանի համեմատ Հայաստանում արտահանման աճը կազմել է 11,1 տոկոս

Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. հուլիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 436.2 մլն դոլար (180.4 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 6,5 տոկոսով:

Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 5.7 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-հուլիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 8.1 տոկոս՝ 138.5 մլն դոլար (1 247.6 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ հուլիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 117.7 դոլար (48,7 մլրդ դրամ)` աճելով 11,1 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 4,1 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-հուլիսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 802.2 մլն դոլար (319,1 մլրդ դրամ), աճը՝ 13,1 տոկոս:

Ներկրման ծավալը 2012թ. հուլիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 318.5 մլն դոլար (131,7 մլրդ դրամ)՝ ավելանալով 4.9 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 6,3 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-հուլիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 2 336.3 մլն դոլար` ավելանալով 6.4 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-հուլիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 534,1 մլն դոլար կամ 609,4 մլրդ դրամ: