Հայաստանի Կենտրոնական բանկը չի հապաղել արձագանքելու այսօր Reuters-ի հրապարակած հոդվածին այն մասին, որ Իրանը փորձում է Հայաստանում ընդլայնել իր բանկերի ներկայությունը` ի պատասխան միջազգային պատժամիջոցների խստացմանը:
«Կենտրոնական բանկը խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթներին»,-ասվում է ՀՀ ԿԲ հայտարարությունում:
Ըստ բանկի տարածած հայտարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավականակտերի շրջանականերում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը:
Ինչ վերաբերում է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին,ապա այն Հայաստանում գործում է դեռևս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվծում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլնԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի,այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:
Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, չունեն թղթակցային հարաբերություններ նաև Իրանում գրանցվածբանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան բոլորֆինանսական կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներին՝ ՀայաստանիՀանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երևույթներից:






