Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է երեքշաբթի օրը կայացած վաճառքի վերջում Իսպանիայի պետական արժեթղթերի վաճառքի հաջող աճուրդի ֆոնին: Վաճառքի մասնակիցները գնել են եվրոպական արժույթ` սպասելով ԵԿԲ կողմից եվրոպական տնտեսության աջակցության նոր միջոցների:
Վաճառքի վերջում 1 եվրոն կազմել է 1.2473 դոլար երկուշաբթի օրվա մեկ եվրոյի համար 1.2345 դոլարի դիմաց:
Իսպանական ֆինանսական գերատեսչությունը տեղակայել է 4.51 մլրդ եվրոյի պետական արժեթղթեր, թեև հույս ուներ ստանալ 3.5-4.5 մլրդ եվրո:






