AM
22 Օգոստոս 2012 - 09:37 AMT

Հունաստանը լրացուցիչ ժամանակ է խնդրում բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված բարեփոխումներն ավարտելու համար

Հունաստանին լրացուցիչ ժամանակ է պետք պետբյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված բարեփոխումներն ավարտելու համար: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը այսօր Bild թերթում հրապաարակված հարցազրույցում:

Նրա խոսքով, հիմա Հունաստանն ունի հենց ժամանակի, այլ ոչ թե փողի կարիք: «Մենք չնք պահանջում լրացուցիչ գումարներ: Մենք հավատարիմ ենք մեր պարտականությունների կատարմանը, և մենք դրանք ողջ ծավալով կատարում ենք: Այն ամենն, ինչ պետք է մեզ, «շունչ քաշելու» ժամանակն է, որպեսզի ստիպենք տնտեսությանը աշխատել և ավելացնել երկրի ՀՆԱ-ն»,- ասել է վարչապետը:

Միաժամանակ, Սամարասը չի ասել, թե որքան ժամանակ է պետք Աթենքին, բայց փորձագետները սպասում են, որ Յունկերի հետ բանակցություններում նա կշոշափի Հունաստանի պետբյուջեի դեֆիցիտի կրճատման ժամկետները ևս երկու երկարացնելու մասին հարցը` 2014-ից մինչ 2016-ը: Այդ նույն գաղափարը նա մտադիր է քննարկել օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, օգոստոսի 25-ին` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Սամարասի խոսքով, Հունաստանի դուրս գալը եվրագոտուց երկրի համար «գիշերային մղձավանջ կդառնա», քանի որ կհանգեցնի 70 տոկոսով կենսամակարդակի անկման: