AM
22 Օգոստոս 2012 - 09:59 AMT

ԱՄՆ Կոնգրեսը պատրաստ է սեպտեմբերի 12-ին քննարկել Ռուսաստանին առևտրային գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը

Ամերիկյան գործարարներն ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում Ռուսաստանին շուտափույթ տրամադրել նորմալ առևտրային գործընկերոջ մշտական կարգավիճակ: Այդ մասին հայտարարել է միջազգային առևտրի հարցերով Ազգային խորհրդի փոխնախագահ Դեն Ֆլաերտին:

Նա հույս է հայտնել, որ օրենսդիրները համապատասխան որոշում կընդունեն սեպտեմբերի 12-ից ոչ ուշ: Հակառակ դեպքում ամերկյան ընկերությունները լարված վիճակում կհայտնվեն այլ երկրների մրցակիցների հետ, որոնք արդեն լիարժեք առևտրային հարաբերությունն են հաստատել ՌԴ հետ:

Օգոստոսի 22-ին Ռուսաստանը պաշտոնապես մտնում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)` դառնալով նրա 156-րդ անդամը: