AM
22 Օգոստոս 2012 - 11:06 AMT

Նավթը թանկանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների վիճակագրական տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գներն աճում են չորեքշաբթի օրվա վաճառքի ընթացքում ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների տվյալների ֆոնին:

Մոսկվայի ժամանակով 09:04 դրությամբ WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,13 դոլարով կամ 0,13 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 96,97 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,14 դոլարով կամ 0,12 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 114,78 դոլար:

Ինչպես ենթադրում են վերլուծաբանները, API-ն այսօր կհաղորդի 250 հազար բարելով նավթի պաշարների նվազեցման մասին, 1.4 մլն բարելով` վառելիքի պաշարների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: