Հայաստանի Կենտրոնական բանկը հիմքեր չի տեսնում երկրում իրանական «Մելաթ բանկի» մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու համար, բաժնետերերը հազիվ թե նման որոշում ընդունեն: Այդ մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում ասել է ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը` մեկնաբանելով Ռոյթերսի հոդվածը: «Որպես Հայաստանի ԿԲ ներկայացուցիչ կարող եմ ասել, որ «Մելաթ բանկի» ֆինանսական ցուցանիշները մեզ թույլ չեն տալիս ասել, որ օրենքով նախատեսված ինչ-որ հիմքեր կան նրա գործունեությունը դադարեցնելու համար»,- ասել է նա:
Նրա խոսքով, 1996-ին ստեղծված «Մելաթ բանկ» ՓԲԸ-ն իր գործունեության առաջին փուլում բավական ակտիվ բանկ էր, մասնավորապես, հայ-իրանական հարաբերությունների կայացման և զարգացման գործում, սակայն վերջին շրջանում այն Հայաստանի բանկային համակարգում փոքր բանկ է դարձել իրականացվող գործարքների ծավալով:
Դրա հետ կապված մասնագետը նշել է, որ ԱՄՆ և Եվրոպայի երկրների իշխանությունները կոչ են անում և նույնիսկ արգելում բանկերին գործարքներ իրականացնել իրանական բանկերի հետ: «Հայաստանի ԿԲ-ն արգելքներ չի դնում «Մելաթ բանկի» մասնաճյուղի հետո գործարքներ կատարելու վրա, սակայն հայկական առևտրային բանկերը ստիպված են դադարեցնել նրա հետ աշխատանքը, որպեսզի հնարավորություն ունենան գործարքներ իրականացնել արտասահմանյան գործընկերների հետ»,- ասել է նա:
Այսպիսով, ինչպես պարզաբանել է Ազատյանը, այսօրվա դրությամբ «Մելաթ բանկը» աշխատում է միայն գլխամասային բանկի հետ, որը գտնվում է Թեհրանում և սպասարկում Հայաստանի և Իրանի միջև առևտրային գործարնքները:
«Մեր միջազգային գործընկերներն ընդունում են մեր փաստարկները` Իրանի հետ առևտրային գործարքների ֆինանսական ապահովման անհրաժեշտությունը: Ես չէի ասի, որ դա Հայաստանի վրա անմիջական ճնշում է»,- հավաստիացրել է նա:
Անդրադառնալով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործունեությանը, որի մասին նույնպես նշվել է Ռոյթերսի հոդվածում, Ազատյանն ասել է, որ արդեն 4-5 տարի Հայաստանի առևտրային բանկերը գրեթե հրաժարվել են արտասահմանյան բանկերի հետ միջբանկային գործարքներից: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը թղթակցային հաշիվ չունի «Մելաթ բանկում» կամ որևէ այլ իրանական բանկում»,- ասել է նա:
Հայաստանի Կենտրոնական բանկը չի հապաղել արձագանքելու այսօր Reuters-ի հրապարակած հոդվածին այն մասին, որ Իրանը փորձում է Հայաստանում ընդլայնել իր բանկերի ներկայությունը` ի պատասխան միջազգային պատժամիջոցների խստացմանը:
«Կենտրոնական բանկը խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթներին»,-ասվում է ՀՀ ԿԲ հայտարարությունում:
Ըստ բանկի տարածած հայտարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավականակտերի շրջանականերում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը:
Ինչ վերաբերում է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին, ապա այն Հայաստանում գործում է դեռևս 1996թ.-ից, բանկի հաճախորդներըհիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվծում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլնԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի,այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:
Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, չունեն թղթակցային հարաբերություններ նաև Իրանում գրանցվածբանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան բոլորֆինանսական կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներին՝ ՀայաստանիՀանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երևույթներից:






